Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջապես Աշոտյանն ու Փաշինյանը հանդիպեցին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
index4

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԿԳ նախարարին հիշեցրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ ուսանողներից ոմանք հայհոյել էին լրագրողներին։ Նիկոլ Փաշինյանը դիմում է Արմեն Աշոտյանին. «Փոխանակ պատժեք երիտասարդներին, իմանում ենք, որ երիտասարդական հիմնադրամը ուսխորհրդին պարգեւատրում է մի միջոցառման ժամանակ, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը։ Դրանից հետո արդեն Ագրարային համալսարանի ուսանողներն են ծեծկռտուք հրահրել... Ի՞նչ է կատարվում կրթական համակարգում, եթե դուք չեք պատժում, հանրությունը պիտի զբաղվի դրանցով, եթե գտնում եք, որ ավելի պինդ երիտասարդներ չկան, քան հանրապետականները, հավաստիացնում եմ, որ կան»։ Արմեն Աշոտյանը հակադարձում է պատգամավորին. «Կրթական համակարգը չի ներում չափից ավելի հռետորաբանություն… Մարտի մեկի նախաշեմին պայքար է գնում, թե ով շատ մարդ կհավաքի, իսկ նման ոճով հարցադրումը չեմ կարծում, որ կնպաստի, որ Ձեր հետեւից եկողների բանակը կմեծանա»։ Ըստ Աշոտյանի՝ կրթական համակարգը առավել, քան երբեւէ ապաքաղաքականացված է. «Կարծում եմ՝ պետք է ողջունեք, որ քաղաքական դրդապատճառներով ոչ մի ուսանող չի հեռացվում բուհից, քանի որ ինքներդ դեռեւս 1995-ին դրա պատճառով եք հեռացվել բուհից»։ Ավելին՝ ստորեւ տեսանյութում