Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ապրանքների մուտքը ՄՄ հեշտ չի լինի (տեսանյութ)

Քաղաքականություն
231778391392024115

Ռուսաստանը մոտ 800 ապրանքների մաքսատուրքերի 10 տոկոս բարձրացումով փորձում է իր տնտեսական և քաղաքական դիրքերն ամրապնդել Մաքսային միության երկրներում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ այսօր հիանալի հնարավորություն է ստեղծվել քաղաքական ազդեցությունը թուլացնելու համար: «Քաղաքական կողմի ֆակտորը կարող է թուլանալ, Ուկրաինայի դեպքերից հետո, ես մտածում եմ, որ Ռուսաստանը մտորելու խնդիր կունենա, և պետք է, որ այս ժամանակահատվածը ճիշտ օգտագործենք, որպեսզի այդ քաղաքական կողմը թուլացնենք»,- ասաց պրն Մակարյանը: Նա նաեւ նկատում է՝ երբեք չպետք է մտածել և մեզ հանգստացնել, որ մաքսային միությանն անդամագրվելուց հետո մեր ապրանքները գետի նման կհոսեն միության անդամ երկրներ: Նրա խոսքով` բոլոր այդ երկրները պահպանում են իրենց շահերը: Որպես վառ օրինակ պրն Մակարյանը մատնանշում է Ռուսաստանի կողմից տարբեր երկրների նկատմամբ կիրառված պատժամիջոցները. «Ռուսաստանը վարպետորեն օգտագործում է քաղաքական սանկցիաների համար տնտեսական սանկցիաներ: Այսինքն՝ եթե հարաբերությունների ընթացքում որևէ բան դժվարություն առաջացնի կամ դուր չգա իրեն, այդ դեպքում նա կարող է միշտ պատճառաբանել որակը, եկեք հիշենք Վրաստանի գինիների օրինակը, Բորժոմին, Լիտվայի կաթնամթերքի տարբերակը, Մոլդովայի գինիների տարբերակը: