Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մայդանն ու Մարտի 1-ը Կրեմլի ձեռագիրն են» (տեսանյութ)

Հարցազրույց
8c908c04fcc9a87c96cf2d9a9aa86311

«Գաղտնիք չէ, որ Հայաստանը Կրեմլի վասալն է, դրածոն»,- այսօր «Այբ-ֆե»-ի տաղավարում հայտարարեց «Մայդանի հետ համերաշխության կոմիտեի» ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը։ Նա այսօր մասնակցում էր ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպված ակցիային. «Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին՝ տարբեր երկրներում, ՌԴ դեսպանատների դիմաց նման ակցիաներ անել»: «Հայաստանի իշխանություններն այսօր լռում են եւ ոչ մի դիրքորոշում այս հարցում չեն հայտնում». Գայանե Առուստամյանը վստահ է՝ լռությունը Ռուսաստանի հետ համաձայնության նշան է, ինչն անթույլատրելի է։ «Ճիշտ է՝ այսօր Հայաստանում էլ բազմաթիվ խնդիրներ կան, բայց դա չի նշանակում, որ հայերը չպետք է սատարեն ուկրաինացիներին,- վստահ է նա։-Աշխարհը հիմա շատ բաց է, եւ սխալ է ուրիշ երկրում կատարվող ապօրինություններին չարձագանքել: Օրինակ Մարտի մեկին, եթե միջազգային հանրությունը պատշաճ արձագանքեր, Մայդանը կկանխվեր, որովհետեւ երկու դեպքն էլ Կրեմլի ձեռագիրն է»։