Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսուցիչներին եւ աշակերտներին տարհանել են դպրոցից

Պաշտոնական
e333da8fcb041454bd9fd343b9f44000

Մարտի 7-ին, ժամը 11.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի դպրոցին հարակից տարածքում հայտնաբերվել է մոտ 40 սմ երկարության արկանման իր` առանց մարտական գլխիկի: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դպրոցի աշակերտները դպրոցի տարածքից հայտնաբերել են հրանոթի արկ գլխիկով` առանց բռնկիչի (մոտ 15 կգ) և տեղափոխել ռազմագիտության դասարան: Դպրոցից իրականացվել է ուսուցչական անձնակազմի և աշակերտների տարհանում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: