Ավտոճանապարհները հիմնականում բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Մարտի 9-ին, ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 TV 116 պետհամարանիշով ավտոմեքենան և ևս 4 մարդատար ավտոմեքենա արգելափակումից դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: