Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի» գործը գնում է ամբաստանյալների արդարացմա՞նը (տեսանյութ)

Հարցազրույց
nzD6_E2V514

Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը հետեւել է Հարսնաքարի գործի ամբողջ ընթացքին եւ այսօր էլ ներկա է գտնվել Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Նրա խոսքով, գործը գտնվելով դեռ նախաքննչական մարմնի մոտ սկսվել է կոծկվել, կորել են մի շարք փաստարկներ։ «Այս պրոցեսն է գնում նրան, որ երբ խմբակային հանցավոր խումբը հանցանք է գործում, մեկն է իր վրա վերցնում ողջ մեղքը։ Ամբողջ դատավարությունը գնում է նրան, որ պետք է արդարացվեն 6 ամբաստանյալները մարդիկ»,- Գեւորգ Սաֆարյանը նման կարծիք հայտնեց այսօր «Ա1+»-ի հյուրասենյակում։ Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի քաղաքացիական հայցին, ապա ըստ Գեւորգ Սաֆարյանի՝ այն կբավարարվի։ Հիշեցնենք, որ 2012թ հունիսի 17-ին ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաներ դաժան ծեծի են ենթարկվում, որոնցից մեկը՝ Վահե Ավետյանը, զրկվում է կյանքից։ Հարսնաքարի գործով դատավճիռը կհրապարակվի մարտի 24-ին։