A
A
Ինչու արագ մաշվեցին սալիկները
Երեւանի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը չի զարմանում, որ Հյուսիսային պողոտայում այդքան արագ մաշվեցին սալիկները: Հյուսիսային պողոտայում շուրջ 6 միլիոն դոլարի շինարարություն է սկսվել։ Ներդրողը «Տաշիր գրուպ» ընկերությունն է: «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը նույնպես անիմաստ է համարում 6 միլիոն դոլարի ներդրումը սալիկապատման աշխատանքներին: Նրա կարծիքով՝ այն կարելի էր ծախսել քաղաքի բարեկարգման համար։ Որպեսզի ցանկացած մտահղացում իր նպատակին ծառայի, Երեւանի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը մի ելք է տեսնում՝ կառավարման համակարգի փոփոխություն: