Ղրիմի հանրաքվեն անեքսիա՞ էր Ռուսաստանի կողմից (տեսանյութ)
Ղրիմի անկախության հանրաքվեն անեքսիա՞ էր Ռուսաստանի կողմից, թե՞ ինքնորոշման իրավունքի իրագործում։ «Ինքնորոշման տառը մենք կհամարեինք իրական, եթե մինչեւ «անկախության» հանրաքվեն ռազմական ուժով չբռնակցեին»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ։ Ղրիմի դեպքերը աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերի բախման արդյունք է, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ միաժամանակ նշելով, որ ուկրաինացիների դերն այդ հարցում մեծ է եղել. «Առանց տվյալ երկրի բնակչության ցանկության, որեւէ արհեստական պրոցես չի կարող հաջողության հասնել։ Հենց ինքը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ 1994թ. ստորագրել է միջազգային պարտավորագիր, որ պետք է լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորը, եւ այսօր, ցավոք սրտի, հենց ինքը անջատեց Ուկրաինայից Ղրիմը»։ Ըստ «Ժառանգության» փոխնախագահի՝ Ղրիմում տեղի ունեցածի համար արեւմուտքը կարող է Ռուսաստանի նկատմամբ միայն տնտեսական ճնշումներ գործադրել։ Մանրամասները՝ տեսանյութում։