Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրջակա միջավայրի աղտոտվածությունից՝ հիվանդությունների աճ (տեսանյութ)

Հարցազրույց
Danielyan-Karine5

Հայաստանում ջրային պաշարների հետ կապված եւ քանական եւ որակական սպառման խնդիր կա։ Ջրի համաշխարհային օրվան ընդառաջ՝ խոսելով Հայաստանի ջրային պաշարների մասին, նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Նրա խոսքով, այսօր մենք ունենք ջրի մաքրման կայանների խնդիր. «Դրանք կառուցելու համար պետք է քաղաքական կամք եւ ֆինանսներ։ Սեւանա լճի ավազանում ծրագիրը մշակված է, Սեւանը մենք պետք է բարձրացնենք մաքուր ջրով։ Համաշխարհային բանկն է պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել։ Այսօր միայն մեխանիկական մաքրում է տեղի ունենում, այն էլ՝ ոչ լիարժեք, բայց պետք է նաեւ կենսաբանական մաքրում»,-ասաց բնապահպանը։ Ըստ նրա, մեզ բավականին շատ մաքրման կայաններ են պետք. «Բոլոր մեծ քաղաքներին մաքրման կայաններ են անհրաժեշտ։ Մաքրման կայանների բացակայությունը ազդում է այն սննդի վրա, որ մենք օգտագործում ենք։ Մենք տոկոսային աճ ունենք այն հիվանդությունների, որոնք կապված են շրջակա միջավայրի աղտոտվածության հետ»։ Զրույցի մանրամասները՝ տեսանյութով