Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարավկովկասյան երկաթուղին ու Յակուտիայի երկաթուղին համաձայնագիր են ստորագրել

Հասարակություն
234fc60be2cd6489963b0d32d6b14cce

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը և «Յակուտիայի երկաթուղի» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վասիլի Շիմոխինը մարտի 19-ին ստորագրեցին երկկողմինի համագործակցությանն ուղղված համաձայնագիրը: Այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանի և Յակուտիայի երկաթուղիները մասնավորապես փոխանակվելու են երկաթուղային բեռնա- և ուղևորափոխադրումների կազմակերպման, շարժակազմի սպասարկման, գնացքների անվտանգության ապահովման ոլորտներում կուտակած փորձով: Կողմերը նաև համագործակցելու են տեղեկատվական և իմիջային քաղաքականության, կորպորատիվ գործընթացների և կառավարման ոլորտներում: Համաձայնագրով հատուկ կարևորվում են մշակութակրթական գործունեությունը և երեխաների, երիտասարդության ու ՀԿԵ և ՅԵ աշխատողների ընտանիքների անդամների հետ աշխատանքը: Մասնավորապես, կողմերը համատեղ կաշխատեն տարաբնույթ մարզական միջոցառումների կազմակերպման, երկաթուղիների աշխատողների, նրանց երեխաների և ընտանիքների անդամների հանգստի կազմակերպման հարցերում: Երկկողմանի համագործակցության այլ ուղղություններից են նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը, միջազգային բարեկամական կապերի ամրապնդումը, կամավորական, հայրենասիրական, վետերանական շարժումների կազմակերպումը, կադրային ներուժի ձևավորումն ու զարգացումը, արհմիութենական կապերի զարգացումը: ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ ընկերությունների համագործակցությունը հատկանշական է նրանով, որ երկու երկաթուղիները հանդիսանում են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր-ձեռնարկություններ, որոնք փոխադրումների ոլորտում լիարժեք գործունեություն են ծավալում: - Մենք ունենք քննարկման ընդհանուր թեմաներ: Մեր ընկերություններն աշխատում են նման պայմաններում, համեմատելի են աշխատանքի ծավալներն ու երկաթուղիների երկարությունը: Այս համաձայնագիրը կարգավորելու է համագործակցությունն ոչ միայն արտադրական ոլորտում, այլ նաև կապերը սոցիալ-մշակութային, երիտասարդության հետ աշխատանքի, արհմիությունների գործունեության և կադրային ոլորտներում: Մենք հետաքրքրված ենք ուսումնասիրել կոլեգաների փորձը և կիրառել այն մեր աշխատանքի մեջ, - ասաց Վիկտոր Ռեբեցը: «Յակուտիայի երկաթուղի» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վասիլի Շիմոխինը իր հերթին նշեց, որ՝ չնայած առկա ընդհանուր գծերի, յակուտական երկաթուղին ունի ավելի փոքր անձնակազմ և զգում է որակավորված կադրերի պակաս: Ընկերության ղեկավարն ասաց, որ մտադիր է Հայաստան գործուղել 15 մասնագետ՝ հայկական փորձի հետ ծանոթանալու համար: Նա նաև տեղեկացրել է, որ «ՅԵ»-ի համար 2014 թվականն անցնում է Բայկալ-Ամուր մայրուղու կառուցման 40-ամյակի ներքո, հիշեցնելով, որ կառուցմանը մասնակցում էին նաև հայ մասնագետները: Շիմոխինի խոսքերով, հայ մասնագետները նույնպես հրավիրվելու են տոնակատարություններին մասնակցելու համար: - Դա լինելու է մեր հարգանքի նշանը, որը վկայելու է, որ մենք հիշում ենք նրանց ավանդի մասին, - ընդգծեց Վասիլի Շիմոխինը: «Հարավկովկասյան երկաթուղի»