A
A
Կադրային փոփոխություններ դատախազական համակարգում. Փաստինֆո
ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել նոր կադրային տեղաշարժեր։ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների համաձայն` փոխվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Սասուն Խաչատրյանը։ Նա տեղափոխվել է համեմատաբար հանգիստ տարածք եւ նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ։ Ս.Խաչատրյանի փոխարեն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Հայկ Ասլանյանը՝ ազատվելով Երեւանի կայազորի դատախազի պաշտոնից։ Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Հովսեփ Սարգսյանը նշանակվել է Երեւանի կայազորի դատախազ։ Մեր այս տեղեկությունները հաստատեցին դատախազության հանրային կապերի վարչությունից Ավելին փոփոխությունների մասին՝ այստեղ