Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետն անձնական շահագրգռվածություններ ունի». Առավոտ

Տնտեսություն
0f51cca98eacc43f9596d200dfb5f96f

«Վարչապետը ուրիշ` անձնական շահագրգռվածություններ ունի, որ այդ խնդիրն իր վրա է վերցրել և համառորեն տանում է առաջ»,-Aravot.am-ի հետ զրույցում խոսելով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման պարագայում առաջացող հնարավոր վտանգների մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստանի գործատուների հանրապետական միության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման կենտրոն» ՀԿ-ի ճյուղային միության նախագահ Քնարիկ Մալխասյանը: Նա ևս մեկ անգամ բարձրացրեց կուտակայինի հարցում գոյություն ունեցող անվստահության մասին դիտարկումները և ասաց. «Ի՞նչ երաշխիքներ, որ քսան տարի հետո տնտեսական այնպիսի աճ ենք ունենալու, որ կարողանան համապատասխան կերպով բաշխել այդ գումարները: Դրա համար էլ մենք պարտադիրին դեմ ենք: Այսօրվա դրությամբ իրենց ասած ոչ մի խոսք իրենք չեն կատարում: Մարդկանց ավանդներն էլ չեն կարողանում վերադարձնել»: Քնարիկ Մալխասյանը նշեց, որ օրենքի ընդունմամբ ոտնահարվելու են նաև գործատուների իրավունքները ու մանրամասնեց. «Գործատուի հիմնական գործը գործարարության զարգացումն է, այլ ոչ թե նման խնդիրների, այսպիսի բեռի տակ մտնելը: Ամբողջական հոդվածը` այստեղ