Լեւոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց (տեսանյութ)
ԱԺ քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց: Այդ պահին խորհրդարանը պետք է քվեարկեր «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Պարոն Զուրաբյանը հայտարարեց, որ այդ օրենքն իրենց համար շատ կարեւոր է եւ կոչ արեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ իր մոտ խորհրդակցություն անցկացնել խմբակցությունների ներկայացուցիչների հետ այս հարցով: Հովիկ Աբրահամյանն ընդառաջեց այս առաջարկին: Ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկեցին օրենքում նախատեսված փոփոխությունները ու հասկացան, որ կան խնդկիրներ. «2-րդ ընթերցման ժամանակ անհրաժեշտության դեպքում կկազմակերպենք նաեւ խորհրդարանական լսումներ»: «Պետական գույքի կառավարման մասին» օրնեքում նախատեսված փոփոխությունների նախագիծն ընդունվեց 62 կողմ, 42 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: