A
A
Բարեկարգման աշխատանքներ Գառնու թանգարանի տարածքում
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 26-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ արքունական բաղնիքի հետնամասում (շուրջ 20 մետր հեռավորության վրա) կիրականացվեն հնագետների նախկին բազայի հարևանությամբ գտնվող հենապատի ամրակայման և բարեկարգման աշխատանքներ: Բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկ շաբաթվա ընթացքում: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»