Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերատիվ իրավիճակը վերջին օրերին. մեկ օրում՝ 10 ՃՏՊ

Հասարակություն
6159a81e739b1f1c7f51f88b4838d6e4

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 7, ավազակային հարձակման, կաշառակերության, մաքսանենգության, շորթման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն