Վանաձոր-Վրաստան ճանապարհին առկա է ճանապարհահատվածի փլուզում
Մարտի 30-ին, ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ուժեղ քամի է և տեղում է առատ ձյուն։ Ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն: Երևան - Գյումրի - Բավրա - Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին - Անի հատվածը, Թուխ Մանուկի և Վարդենյաց լեռնանցքները փակ են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն: Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ուշադրություն Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կոչ է անում ձեռնպահ մնալ Երևանում ավտոտրանսպորտով երթևեկելուց,քանի որ այս գիշեր տեղացած առատ ձյան պատճառով անանցանելի են դարձել հանրապետության մայրաքաղաքի փողոցները: Փակ են նաև հանրապետության մի շարք մարզերի ճանապարհները, մասնավորապես` Երևան-Գյումրի, Երևան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհին առկա է ճանապարհահատվածի փլուզում և ավտոմեքենաների կուտակում: Ձեռնարկվում են միջոցներ արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար: