Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքներ համայնքներում երթեւեկությունն ու էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ

Պաշտոնական
d13d1cb4980c387335f1f2528665ac7b

Աշխատանքներ են իրականացվում հանրապետության համայնքներում երթեւեկությունն ու էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ Եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված` հանրապետության մի շարք համայնքներում ինչպես երթեւեկության, այնպես էլ էներգամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Մարտի 29-ից ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համապատասխան ծառայություններն աշխատանքներ են իրականացնում` համայնքներում էներգամատակարարման խափանումները վերացնելու ուղղությամբ: Աշխատանքների համար դժվարություններ են ստեղծում ձյան առատ տեղումները: Առաջնահերթ կարգով վերականգնվում է առողջապահական եւ սոցիալական մյուս հաստատությունների էներգամատակարարումը: ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի նախարարությունների, ոստիկանության եւ մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարված է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: ՀՀ քաղաքացիներին մեկ անգամ եւս առաջարկվում է երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում, ինչպես նաեւ հետեւել Արտակարգ իրավիճակների, Տրանսպորտի եւ կապի, պետական այլ մարմինների կողմից իրավիճակի վերաբերյալ տարածվող տեղեկություններին: Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին