Շուկան ողողված է անորակ թուրքական գորգերով (տեսանյութ)
«Արմեն Կարպետ» գորգերի գործարանի աշխատակից Մարինե Կիրակոսյանը պատմում է աշխատանքի ընթացքը. «Մեծ-մեծ թելերից փոքր-փոքր թելեր ենք պատրաստում, որպեսզի ստանոկի վրա տեղադրեն և գորգը գործեն»: Գործարանի նախկին սեփականատերը, չկարողանալով շահույթ ապահովել, մեկ տարի առաջ արտադրամասը վաճառել է: Ներկայիս տնօրեն Էրիկ Համբարձումյանը խոստովանում է. «Այս պահին աշխատում եմ շահույթով, բայց շատ ցածր շահույթով, այս պահին ամեն ինչ անում եմ, որ բիզնեսը պարզապես չփակվի»: Հայաստանյան պայմաններում գորգագործությունն իրեն այլեւս չի արդարացնում: Տեղական շուկան առանց այն էլ փոքր է եւ ամբողջությամբ ողողված թուրքական գորգերով, որոնք ըստ Էրիկ Համբարձումյանի՝ անհամեմատ անորակ են: Նրան ամենից շատ մտահոգում է այն փաստը, որ հայկական գորգագործության ավանդույթները գնալով խեղաթյուրվում են: Այլ մանրամասներ դիտեք տեսանյութում