A
A
ՍԴ որոշումը կուտակայինի մասին՝ ժամը 11-ին
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին որոշումը Սահմանադրական դատարանը կհրապարակի այսօր ժամը 11-ին: Հիշեցնենք՝ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների անդամներն ու «Դեմ եմ» նախաձեռնությունը դիմել են ՍԴ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու հարցով։ Բարձր դատարանը բանավոր ընթացակարգով քննել է գործը և անցել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: