A
A
Մահացել է պրոֆեսոր Կանայանը
Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անատոմիայի ամբիոնի վարիչ, ախտաբանաանատոմիական ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական ախտաբանության մասնագիտացման ղեկավար, կլինիկական ախտաբանության լաբորոտորիայի ղեկավար, պաթոհիստոլոգ, պաթոմորֆոլոգ Ալեքսանդր Սուրենի Կանայանը: ԱլեքսանդրԿանայանը 100-ից ավելի գիտական աշխատության հեղինակ է, տպագրվել է աշխարհի լավագույն պարբերականներում՝իր փորձը կիսելով արտասահմանյան գործընկերների հետ: Դերենիկ Դումանյանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմը խորապես ցավակցում են ԱլեքսանդրԿանայանի հարազատներին ու մերձավորներին: Առողջապահության նախարարություն