Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դիրեկտորին նշանակել են Մոսկվայում» (տեսանյութ)

Հասարակություն
tenor

Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում Եգիպտոսում ռուսական մշակույթի տան ղեկավար Անդրանիկ Արզումանյանի նշանակման որոշումը կայացվել է Հայաստանից դուրս։ Կարծում է հայտնի տենոր, 71-ամյա Կարպիս Մանուկյանը.«Նախարարի պաշտոնը նշանակում են Մոսկվայից, հիմա էլ դիրեկտորի պաշտոնը Մոսկվայից»։ Կարպիս Մանուկյանը  քսան տարեկան էր, երբ առաջին անգամ մուտք գործեց օպերայի թատրոն։ Քսանմեկ տարի օպերային թատրոնում աշխատած տենորը վստահեցնում է՝ Անդրանիկ Արզումանյանը չի կարող լուծել առկա խնդիրները։ «Էս մարդը շուկայագետ է, ի՞նչ պետք է անի շուկայագետը»,-ասում է նա։ Կարպիս Մանուկյանն այսօր գերադասում է խոսել ոչ թե նորանշանակ տնօրենի, այլ օրվա խորհրդի՝ Մայրության եւ գեղեցկության տոնի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։