Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչն է հայ ընտանիքների քայքայման պատճառը (տեսանյութ)

Հասարակություն
family-responsivity

Այսօրվանից 365 օր շարունակ Հայաստանում հայտարարվում է ընտանիքի տարի: Որոշման հեղինակը Կառավարությունն է: Երկում գործող ընտանեկան օրենսգրքում ամրագրված է՝ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո: Իսկ արդյոք քաղաքացին զգո՞ւմ է պետության աջակցությունը, այն դեպքում, երբ իր ընտանիքի պաշտպանության ամենակարևոր նախապայմանը համարում է աշխատանք ունենալը: Նախորդ տարվա տվյալներով` Հայաստանում աճել է ամուսնալուծությունների թիվը, որը երիտասարդներին, կարծես թե, այնքան էլ չի անհանգստացնում: Նրանցից շատերը չեն հրաժարվում ընտանիք կազմելու գաղափարից, իսկ ոմանց կարծիքով` ավանդական հայկական ընտանիքը ժամանակի ընթացքում կորցնում է իր բարքերը, կրկին սոցիալական վիճակի պատճառով: Մանրամասները` տեսանյութում: