Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանություն. Հայտնաբերվել է դիակը

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Մարտի 25-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944 թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը: Ապրիլի 7-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղի ձորում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Գառնի գյուղի տարածքում գտնվող «Գյունա» կոչվող սարատեղում հայտնաբերել է Վրեժ Խաչատրյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի ճակատային մասում հայտնաբերվել է սալջարդ վերք, որը բնորոշ է վայր ընկնելուն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։