A
A
Մեկ արծաթ, մեկ բրոնզ՝ ծանրամարտից
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրորդները արդեն երկու մեդալ են նվաճել: 56 կգ քաշայինների մրցումներում մեր Սմբատ Մարգարյանը երկամարտի արդյունքներով գրավել է 3-րդ տեղը, իսկ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը ցույց տվեց երկրորդ արդյունքը եւ արժանացավ արծաթե մեդալի: Այսօր մրցահարթակ կմտնեն 2010 թ աշխարհի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը եւ 2009-ի փոխչեմպիոն Առաքել Միրզոյանը, որոնք ֆավորիտներ են համարվում 77 կգ քաշային կարգում: