Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դ!ԵՄ ԵՄ» -ը՝ մատենադարանի մոտ

Հասարակություն
MHM86400_copy

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, բոլորին հրավիրում է Մատենադարանի մոտ անցկացվելիք հավաքին: Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների: Որպես կազմակերպված ու պահանջատեր քաղաքացիական հասարակություն՝ մենք պիտի պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ և հնարավոր ժամանակացույցով: Եվ այսպես, ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, բոլորս հանդիպում ենք նույն վայրում՝ Մատենադարանի մոտ: Հարգանքով, «Դ!ԵՄ ԵՄ» թիմ