Ոստիկանը չպետք է կատարի քաղաքական պատվեր (տեսանյութ)
Մեր երկրում մարդու իրավունքների ոտնահարումը կապում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ 2013թ. դեկտեմբերի երկուսին նրա այցի հետ։ ՄՄ անդամակցելու որոշումից հետո ՀՀ ոստիկանությունը լուրջ միջոցներ էր կիրառում դրա դեմ ակցիաների, երթերի ժամանակ։ Դա վառ արտահայտվեց դեկտեմբերի 2-ին, երբ 110 քաղաքացի բերման ենթարկվեց»,-««Այբ-ֆե»-ի հյուրասենյակում խոսելով ակցիաների ժամանակ ոստիկան-քաղաքացի հարաբերությունների մասին՝ նշեց քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը։ Նա գտնում է, որ ոստիկան-քաղաքացի հարաբերություններում ոստիկանը պետք է լինի օրենքի պաշտպանի դերում եւ չկատարի քաղաքական պատվեր։ «Դեկտեմբերի երկուսին ոստիկանները քաղաքական պատվեր էին կատարում»,-ասաց հրապարակախոսը։ Նրա խոսքով, շատ մեծ տարբերություն կար դեկտեմբերի 2-ի եւ այլ ակցիաների միջեւ.«Եղել են բիրտ գործողություններ, բայց իզալացնելու տեսանկյունից էսպիսի նախադեպ չի եղել։ Բիրտ ուժը շարունակվում էր նաեւ ոստիկանության ներսում»։