Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տանձուտ եւ Արմավիր համայնքները Սևանի ջրից չեն օգտվում

Հասարակություն
a5356491d75b43095e8c4363634d5c8b

Սևանից ջրի լրացուցիչ բացթողումները իմիտացիա է: Այս կարծիքին են ՀՀ Արմավիր մարզի Արմավիր գյուղի բնակիչները: «Գյուղացիների հաշվին իրենք ուզում են բացթողումներ անեն, որպեսզի աշխատեն կասկադները, հետո այդ էլեկտրաէներգիան, որը ստացել են շատ էժան, շատ բարձր գնով վաճառեն ժողովրդին, անունն էլ դնում են գյուղատնտեսություն»,- ասում էին Արմավիր գյուղի բնակիչները: Խոսքը Սևան-Հրազդան կասկադի մասին է, որը բաղկացած է յոթ ՀԷԿ-երից, որոնք տեղակայված են Հրազդան գետի վրա: Այդ ՀԷԿ-երն են՝ «Սեւան» ՀԷԿ, «Հրազդան» ՀԷԿ, «Արգել» ՀԷԿ, «Արզնի» ՀԷԿ, «Քանաքեռ» ՀԷԿ, Երևան ՀԷԿ-1, Երևան ՀԷԿ III։ Կայաններն օգտագործում են Հրազդան գետի բնական հոսքը, ինչպես նաև ոռոգման ջրի արտահոսքը Սևանա լճից: «Սևանի ջուրը մեզ չի հասնի, մենք այդ խնդրի հետ կապ չունենք,- ասաց Արմավիրի համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանը,- Մենք օգտագործում ենք Արաքսի, Ախուրյանի ջուրը, հիմնականում Արաքսից ենք օգտվում»: Գյուղապետի խոսքով՝ իրենք ունեն ոչ թե ջրի, այլ ոռոգման ջուրը տեղ հասցնելու խնդիր, որը տեխնիկական խնդիր է: Արտեզյան հորերի կոնսերվացման վերաբերյալ Արմավիր համայնքի բնակիչները նշեցին. «Մեզ մոտ կոնցերվացնելու խնդիր չկա...Որ հորը օգտագործում են, օգտագործում են, որը չէ, առանց այդ էլ փակ է, դրանք կոնսերվացնելու կարիք չկա: Հիմա մի հատ էլ դրա վրա փող ծախսեն, կոնսերվացնեն...ի՞նչը կոնսերվացնեն»,- ասում էին բնակիչները:   Ավելին՝ այստեղ