A
A
«Հարսնաքարի» գործով դատապարտվածները արդարություն են ուզում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հարսնաքարի» գործով 12 տարի ազատազրկման դատապարտված անձանց հարազատները նստացույց են իրականացնում նախագահական նստավայրի դիմաց։ Նրանցից Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը, «Ա1+»-ին տեղեկացրեց, որ իրենք համամիտ չեն պատժի հետ. «Մենք մարտի 25-ից այստեղ նստացույց ենք իրականացնում, ու նախագահականի դիմացից ոչ մի տեղ չենք գնա, քանի դեռ մեր խնդրանքին ընդառաջ չեն գնացել։ Մենք ուզում ենք, որ վերանայեն դատական գործը, ու ավելի մեղմ պատիժ սահմանեն»,- ասաց նա։