Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանը կունենա տեխնոլոգիական բրենդ (տեսանյութ)

Հայաստանը կունենա տեխնոլոգիական բրենդ՝ խոստանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ իր 14-րդ համաժողովում։ Բրենդի տարածումն ամբողջ աշխարհում միության առաջիկա 5 տարիների ռազմավարության կարեւոր կետերից մեկն է։ Այն նոր դաշտ կստեղծի միության կազմում գտնվող ավելի քան 50 հայաստանյան կազմակերպությունների համար։ Հայկական Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 14 տարվա պատմություն ունի։ Միության անդամներն այսօր խոստացան շարունակել ոլորտի զարգացումը՝ վերացնելով նաեւ խոչընդոտները։