Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսագուլյանը քառյակին՝ չգայթակղվեք

Տնտեսություն
239cfdcf32ab48942e547582005e8513

Ծաղկաձորում ընթացող համաժողովի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը դիմեց ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչներին՝ խնդրելով չհանձնվել: «Իշխանություններն ամեն կերպ փորձելու են գայթակղել, պաշտոններ առաջարկել: Կոչ եմ անում ձեզ չգայթակղվել».-ասաց նա։ Իսկ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը սուր քննադատության ենթարկեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին, որը «Սերժ Սարգսյանի հրահանգով փորձում է ամեն կերպ ճնշել գործարար միջավայրը»: «Այսպիսի խայտառակ պայմաններում խոսել նոր տնտեսական առաջխաղացման ծրագրի մասին, թերի կլինի: Պետք է քառյակի օրակարգում առաջնահերթ խնդիր դրվի իշխանափոխության հարցը: Չհամարձակվեք հանկարծ հերթական անգամ հուսախաբ անել հայությանը: Իսկապես դուք հրաշալի քառյակ եք, եկեք դառնանք հրաշալի հնգյակ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը կանգնում է ձեր մեջքին»,-ասաց նա։