A
A
Պարային դասամիջոց ԵՊՀ-ում (տեսանյութ)
Ուսանողների այսօրվա դասամիջոցն իրականացվեց պարերի ներքո։ Այս տարի լրանում է Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի քսանամյակը, որի առիթով ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը մատուցեց փոքրիկ անակնկալ։ Նրանք նախաձեռնել էին ֆլեշ-մոբ, որը տեւեց ընդամենը մի քանի րոպե։ Ֆակուլտետի ուսանողների պարին աջակցելու էին եկել այլ ֆակուլտետների ուսանողներ։ Մասնակիցների շապիկների վրա գրված էր 20 թիվը։ Ֆլեշ-մոբից հետո ԵՊՀ մեծ դահլիճում իրականացվեց ՈւԽ 20 ամյակին նվիրված հոբելյանական համերգը, որի ընթացքում հայտարարվեցին «Երգող համալսարանական», «Ես էլ չեմ լինի 20 տարեկան» թեմայով ակնարկների և «Ուսանող 2014» մրցույթների հաղթողների անունները։