Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուղեվարձի փոփոխություն՝անհրաժե՞շտ, թե՞ անհիմն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
banavec-media

Ապրիլի 15-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ` «Ուղեվարձի փոփոխություն՝անհրաժե՞շտ, թե՞ անհիմն» թեմայով: Բանախոսներն են. Անահիտ Բախշյանը` Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Նաիրա Նահապտյանը` Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Բաբկեն Պիպոյանը` «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ, Հրանտ Եղիազարյանը`«Հայաստանի ուղևորափոխադրողների միության» նախագահ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Քննարկմանը լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: