Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիթառին փոխարինեց դհոլը, հետո՞ ինչ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ed8a308e9295fd3d46264d2cd8eb5b23

Կոսմետիկ, բայց ոչ քաղաքական փոփոխություններ։ Լավագույն դեպքում սա կարող են ակնկալել արտախորհրդարանական ուժերը Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունից. «Պարզապես արձանագրենք ու ասենք, որ կիթառին փոխարինեց դհոլը, որևէ լուրջ, առանցքային, էական տարբերություն չկա»,- կարծում է Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, իսկ Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հավելում է. «Հովիկ Աբրահամյանը, ըստ երևույթի, մարմնավորում է այն լճացումը, որը տեղի է ունենում մեր երկրում տարիներ շարունակ»: Եթե Տիգրան Խզմալյանը կարծում է, որ Հայաստանում իրական ընդդիմություն չկա, ապա Միքայել Հայրապետյանը պնդում է, որ երկում ընդհանրապես ինքնուրույն քաղաքականություն չի տարվում. «Ինչ հանձնարարվում է մետրոպոլիայից` Մոսկվայից, այն էլ կատարվում է այստեղ»: Մինչ ոմանք խոստանում են թեժ քաղաքական ամառ, Տիգրան Խզմալյանը պնդում է` Հայաստանում քաղաքական ցրտաշունչ ձմեռը չի ավարտվել։ Փոխարենը արտախորհրդարանական ուժերն իրենց քաղաքական գարունն ու ամառն են առաջարկում. «Հայաստանը հիրավի անկախ երկիր կդառնա, և կստեղծվի չորրորդ հանրապետությունը, եթե մենք չլինենք մոսկովյան գաղութ»,- կարծում է Միքայել Հայրապետյանը, իսկ Տիգրան Խզմալյանը ասում է. «Մեզ մոտ քաղաքական ձմեռ է, մեզ մոտ այդպես էլ մնաց 2008թ. մարտի 1-ը: Հեղափոխություն պետք է լինի, որը ոչ թե աթոռների փոփոխություն է լինելու, այլ մեր երկիրը սպանող տնտեսական, սոցիալական, քաղաքակրթական համակարգի փոփոխություն»: