A
A
ԱԺ նիստն սկսվեց բարի լուրերով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄոտ մեկամսյա ընդմիջումից հետո սկսելով ԱԺ քառօրյան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ունի բարի լուրեր: Առաջին բարի լուրն այն էր, որ այսօր ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի ծննդյան օրն է, իսկ ապա ներկայացրեց ԱԺ ՀՀԿ նոր պատգամավորներին՝ Լեռնիկ Ալեքսանյանին, Գագիկ Մելիքյանին եւ Վահրամ Մկրտչյանին: «Հասկանում եմ, որ պարոն Շարմազանովի ներկայացրած բարի լուրերը մեծ ոգեւորություն են առաջացրել, սակայն խնդրում եմ դահլիճում լռություն պահպանել»,- ԱԺ աշխուժությունը տեսնելով՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: