A
A
Կրակել են Խարկովի քաղաքապետի վրա
Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսին մեջքից հրազենային վիրավորում է հասցվել։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այս մասին կարդում ենք BBC-ի ռուսական բաժնում։ Նախնական վարկածով՝ Կերնեսին կրակել են առավոտյան վազքի ժամանակ։ Քաղաքապետն այդ պաշտոնին է 2010 թվականից։ Նա Եվրամայդանի ամենաակտիվ հակառակորդներից էր, սակայն փետրվարին անսպասելիորեն փոխեց դիրքորոշումն ու հայտնեց նոր իշխանություններին իր հավատարմության մասին։