A
A
Դեմ են շքեղության հարկը հանելուն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նիստն այսօր առաջին անգամ վարեց ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը: Նա դեռ անվարժ էր ղեկավարում: Վարման կարգի վերաբերյալ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ վարչապետի ներկայացրած նախագիծը պետք է քննարկվեր 24 ժամյա ռեժիմով: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հարցը կքննարկվի մայիսի 12-ին արտահերթ նիստի ժամանակ: Երբ հերթը հասավ «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվերակությանը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Այս նախագծով առաջարկվում է շքեղության հարկը հանել: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Խնդրանքը բավարարվեց: