A
A
«Դալմա»-ի համար պայքարում հիվանդացան-պառկեցին (տեսանյութ)
Դալմայի այգիների հողօգտագործողներն այսօր կրկին Կառավարության շենքի առաջ էին: 11 տարիների պայքարի արդյունքում նրանց թիվը գնալով նվազում է։ «Ում գումարները տվել են, այդ մարդիկ արդեն չեն գալիս, իսկ հավաքվածները նրանք են, ում ֆիզիկական առողջությունը ներում է գալ ակցիայի։ Շատերի առողջությունը չի ներում, մարդիկ այս ընթացքում հիվանդացան, պառկեցին»,- «Ա1+»-ին ասաց «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը։ Նրա խոսքերով՝ այսօր միայն պետք է պայքարել փոխհատուցման համար, քանի որ Դալմայի այգիներն այլեւս փրկել հնարավոր չէ։