Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրգործ՝ Հարսնաքարի գործով մեղադրյալների հարազատների նկատմամբ

Հասարակություն
3c59d03e0e3defad7352e998d98ae278

«Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը) 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում քրեական գործ հարուցելու համար հիմք են հանդիսացել գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները, որոնք կատարվել են դատական նիստի ձայնագրությունների ու մամուլում հրապարակված տեսանյութերի հիման վրա: Տեղեկությունը հաստատեց Ոստիկանության լրատվական բաժինը։ Մարտի 24-ին Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի գործով» վճռի հրապարակումից հետո դատարանի դահլիճում մեղադրյալների հարազատները անեծքներ և հայհոյանքներ են հնչեցրել դատարանի, դատախազի եւ լրագրողների հասցեին։