Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նավակն արգելափակվել է «Սևան» արգելոցում

Հասարակություն
juju

Մայիսի 1-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ «Սևան» արգելոցում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, քաղաքացու նավակն ուժեղ քամուց արգելափակվել է եղեգների մեջ և չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել 3 ջրափրկարար: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 18-րդ կմ-ի մոտակայքում՝ «Ծովազարդ» արգելոցում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շեվչենկո փողոցի թիվ 9 տան բնակիչ Ս. Հ.-ն ռետինե նավակով արգելափակվել է եղեգների մեջ: Ջրափրկարարներն արգելափակումից անվտանգ դուրս են բերել Ս.Հ.-ին: