A
A
Տաքսիստները համաներում են խնդրում. «Առավոտ» (տեսանյութ)
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն իր նույնականացման քարտով է տաքսու վարորդների համար հաշվետվություններն ուղարկում հարկային մարմնին, քանի որ տաքսիստներն այդ քարտից չունեն: Նույնականացման քարտ չունենալու պատճառով տաքսու վարորդների վրա հսկայական տուգանքներ են եկել: Լիգայի ղեկավարը, որն այսօր «Տեսակետ» ակումբում ասուլիս էր հրավիրել, նորանշանակ վարչապետին խնդրում է վեց ամսով հետաձգել հաշվետվությունների տալը, իսկ այն վարորդները, որոնց բիզնեսը լուծարվել է, ընդհանրապես հաշվետվություն չտան: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝