Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներին դատում են (տեսանյութ)

Երեւանի Մետրոպոլիտենի տնօրինության կողմից ամիսներ առաջ ազատված եւ այսօր աշխատանք չունեցող երեք աշխատակիցների գործով դատական առաջին նիստն այսօր լսվեց Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում։ Ներկա էին եւ հայցվոր կողմի ներկայացուցիչները, եւ պատասխանող։ Հայցվոր կողմի պահանջը ներկայացրեց փաստաբան Քրիստինա Գեւորգյանը` «Անվավեր ճանաչել հայցվոր կողմի երեք ներկայացուցիչների աշխատանքից ազատման հրամանները, վերականգնել աշխատանքը և փոխհատուցել հարկադիր պարապուրդի համար»։ Դատարանում Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը հայտնեց, որ ընկերության նախկին աշխատակիցներն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, իսկ եթե պնդում են հակառակը, ապա պետք է ապացուցեն: