Առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի ամբողջ տարածքում եկող 5 օրում ձյուն չի սպասվում։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց ԱԻՆ պետհիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Մտահոգություն կար, որ Հայաստանում ձյուն կլինի, քանի որ այս օրերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ձյուն է տեղում, եւ հյուսիսից ցուրտ օդային հոսանքները կարող էին գալ մեր տարածաշրջան. «Այդպես հաճախ է լինում, բայց այս անգամ նման կանխատեսումներ չկան»,- վստահեցրեց նա: Զարուհի Պետրոսյանը, սակայն, չհերքեց, որ առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանը կնվազի։ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Երևանում նույնպես անձրև ու ամպրոպ է կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը նվազելու է՝ ցերեկվա ժամին կազմելով +26 - +28-ի