«ՌԴ դեսպանը հորդորեց ազատ-մազատ լինելը դադարեցնել». քաղաքագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը Մաքսային միությանը միանալու տրամաբանական շարունակությունն է»,-համոզված է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ «Դեսպանն ասաց շատ նորմալ բան, որ Ռուսաստանում շատ կոշտ սահմանափակումներ են դրված ԶԼՄ-ների և հկ-ների վրա։ Ասաց, թե բան չեմ հասկանում՝ դուք գնում եք Մաքսային միություն, բայց էդ ազատությունները թողել եք, հիմա դադարեցրեք ձեր ազատ-մազատ լինելը, հավաքվեք, որովհետև Մաքսային միություն եք գնում»։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, քաղաքագետը նկատում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը պաշտպանեց նրան՝անելով այնպիսի շեշտադրումներ, որոնք ձեռնտու են Ադրբեջանին. «Երկուսն էլ նոր բան չասացին, կրկնեցին մադրիդյան սկզբունքները, բայց մտահոգվելու տեղիք է տալիս այն փաստը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պաշտպանեց Ուորլիքին և արեց այնպիսի շեշտադրումներ, որոնք կաներ Ամերիկայում Ադրբեջանի դեսպանը»։