A
A
Ուկրաինային սպասում է տնտեսական կոլափս, սննկացում և 2-րդ «Մայդան» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայում նախագահական ընտրությունների հետ ամեն ինչ պարզ է,- այսօր հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա համոզմամբ արեւմուտքը կընդունի այդ արդյունքները, անգամ եթե միայն Կիեւի մի փողոցում անցնի ընտրություն, իսկ Ռուսաստանն էլ ամենայն հավանականությամբ չի ընդունի. «Ընտրությունները հաստատ չեն անցկացվի ամբողջ տարածքում Ուկրաինայի, արդյունքներն էլ գրեթե պարզ են, եթե տեղի չունենա «ֆորսմաժորային» իրավիճակ, կհաղթի Պարաշենկոն»։ Քաղաքագետը, սակայն, վստահ է, ավելի հետաքրքիր կլինի այն, ինչ կկատարվի դրանից հետո. «Տնտեսական կոլապս կսկսի ու ամենայն հավանականությամբ երկրորդ «Մայդան» կլինի»։