A
A
Ուորլիքի ելույթը բավականին վտանգավոր է. Բոզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը առաջին հայացքից ոչ մի նորություն չի ասում, քանի որ Մադրիդյան սկզբունքներն են, սակայն իրականում ելույթը բավականին վտանգավոր է, քանի որ Ուորլիքի առաջարկներից և շեշտադրումներից հետո հայ-ադրբեջանական պատերազմն անխուսափելի կլինի»,- այսօր այս մասին լրագրողներին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Քաղաքագետն ընդգծեց, որ Ուորլիքը իր ելույթում գրեթե անտեսեց 2008 թվականին նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից առաջարկված ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու փաստը, փոխարենն առաջարկելով զորքը դուրս բերել սահմանային գծից և սահմանին կանգնեցնել խաղաղապահ ուժեր։