A
A
«Եվրատեսիլը» և Կոնչիտա Վյուրստին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք պետք է ընդունենք մի փաստ, որ նմանատիպ մարդիկ աշխարհում շատ կան»,-անդրադառնալով Եվրատեսիլ-2014թ. երգի մրցույթի հաղթող Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստին, այսօր ասաց երաժիշտ Արտավազդ Բայադյանը։ «Էությամբ Եվրատեսիլը քաղաքական մրցույթ է։ Ընդունված տարբերակ կա, որ առաջին տեղը գրավածը շատ անսպասելի է հայտնվում։ Բայց այդպես չէ, Եվրոպան միշտ հաշվարկում է։ Ինձ համար անակնկալ չկար։ Ավստրիան ավելի հանդուրժող երկիր է։ Ավստրիայի ներկայացուցչի կատարումը շատ լավն էր, փայլուն էր։ Մեզ՝ հայերիս, թվում է, որ հեսա գնալու ենք ու նոր բան անենք։ Եվրոպային ոչ մի նորությամբ չես կարող զարմացնել։ Մենք Կոնչիտային մի տեսակ բորբոքված ենք ընդունում»,-նշեց պարոն Բայադյանը։