Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մահացու հրադադար (տեսանյութ)

Ղարաբաղա-ադրբեջանական զինված հակամարտությունն սկսվեց 1990-ի հունվարից, երբ Աղդամում ապրող ադրբեջանցիները հարձակում գործեցին Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ: Հայաստանն այդ ժամանակ անկախ էլ չէր: Առաջին կրակոցներից առաջ երկու կողմում սկսվեց փախստականների հոսք: Անմիջապես հետո թափ առած պատերազմն ընդգրկեց ամբողջ Ղարաբաղը, նաեւ Հայաստանի սահմանները: Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող հայկական Ղարաբաղն Ադրբեջանից պահանջում էր հանգիստ թողնել իրեն, վերջինս համաձայն չէր: Պատերազմի առաջին իսկ օրերին Հայաստանում սրվեց էլեկտրաէներգիայի ճգնաժամը, մարդիկ գոյատեւում էին նոր պայմաններում: