A
A
Պողոտան հնարավոր է կրի Մոնթե Մելքոնյանի անունը
Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը մայիսի 5-ին նամակով դիմել է Երևանի քաղաքապետին եւ հարց ուղղել՝ արդյոք քաղաքացիական նախեձռնություն կա՞ Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտան Մոնթե Մելքոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ։ Պատասխանը ստացել է՝ այո՛, նախաձեռնություն կա, և այն կներկայացվի Ավագանու նիստի քննարկմաը: «Մնում է հուսալ, որ մոտակա ավագանու նիստում այն կքննարկվի ու պողոտայի բացումն ու անվանակոչությունը միասին կլինի: Երևանցիները, կարծում եմ կողջունեն քաղաքացիական այս նախաձեռնությունը»,- հույս է հայտնում Անահիտ Բախշյանը: