Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանի կենդանիների համար վերգետնյա երկու ուղեանց կկառուցվի

Պաշտոնական
կառ1

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման հաշվետվությունը: Այնուհետև հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածում գյուղատնտեսական տեխնիկայի և ընտանի կենդանիների համար նոր վերգետնյա երկու ուղեանցերի կառուցման տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս. Ա.» ընկերության հետ ստորագրված Փոխըմբռնման համաձայնագիրը: Ներկայացվել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային՝ Քաջարանից մինչև Ագարակ ձգվող մոտ 42 կմ երկարությամբ նոր բարձրակարգ ճանապարհահատվածի ծրագիրը, որն արժանացել է խորհրդի հավանությանը: ՀՀ կառավարություն