Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկում` նվիրված տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներին

Պաշտոնական
Pn

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել տեղեկատվատեխնիկական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը նվիրված կլոր սեղան-քննարկում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանրապետությունում գործող գիտական, մասնագիտական և գործնական աշխատանքներով զբաղվող հիմնարկ-ձեռնարկությունների մասնագետների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, գիտահետազոտական կենտրոնների տնօրեններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարներ և մասնագետներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` ընդգծելով, որ միջոցառումը հրավիրվել է տեղեկատվական անվտանգության, այդ թվում նաև կիբերանվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած սպառնալիքները, ռիսկերն ու մարտահրավերները գնահատելու, առկա թերացումները վերհանելու և դրանց լուծման ուղիները բացահայտելու նպատակով: «Տեղեկատվական-տեխնիկական անվտանգության հարցերին մեծ կարևորություն է տրվում ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում, որի առաջին փուլի շրջանակներում գնահատել ենք Հայաստանի դեմ ծառացած այնպիսի սպառնալիքներ, ինչպիսին է, օրինակ, տեղեկատվական պատերազմը: Պետական կառավարման, գիտահետազոտական և ձեռնարկատիրական ոլորտների համատեղ ջանքերը պետք է ուղղենք այդ սպառնալիքների չեզոքացման եղանակների, ձևերի, մեթոդների ու անհրաժեշտ ռեսուրսների բացահայտմանը, տեղեկատվության հասանելիության, ամբողջականության ու անվտանգության երաշխավորմանը»,-նշեց Դ. Տոնոյանը: Քննարկմանը մասնակցող գիտահետազոտական և ձեռնարկատիրական ոլորտների մասնագետների ելույթներում հստակեցվել է Հայաստանի, մասնավորապես` պաշտպանական համակարգի դեմ կիրառվող տեղեկատվական ու կիբեր սպառնալիքների բնույթը: Ամփոփելով խորհրդակցության ադյունքները, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտական, մասնագիտական և գործնական աշխատանքներով զբաղվող հիմնարկ-ձեռնարկությունների մասնագետների հետ նման քննարկումները: Վստահեցնելով, որ հանդիպման ընթացքում հնչած առաջարկները և տեսակետները մանրամասն կքննարկվեն պաշտպանական գերատեսչությունում, Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ ոլորտի ձեռնարկությունների և մասնագետների հետ առաջիկայում կծավալվի արդյունավետ համագործակցություն: ՊՆ